Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Google-ին բերել Հայաստան ներդրումների համար

Նոյեմբեր 03,2012 10:30

Google-ը 70 գրասենյակներ ունի աշխարհի մոր 40 երկրներում: Այն հզոր տնտեսական խթանիչ ուժ է դարձել այդ երկրների տնտեսություններ համար: Ինչպե՞ս Google-ին բերել Հայաստան:

Ինչպես տեսնում եք ներքևի նկարում, ուր պատկերված են Google- գրասենյակներն ամբողջ աշխարհում, այս հզոր ընկերությունը չունի ոչ մի գրասենյակ Հայաստանում, Կովկասում կամ միջին Ասիայում: Սա մեր երկրի համար, որտեղ ՏՏ ոլորտը համարվում է առաջնային, մեծ հնարավորություն է:  Google-ի կամ  Apple-ի պես ընկերության նույնիսկ 20-30 ստեղծած աշխատատեղ Հայաստանում, կամ պարզապես ներկայություն՝ վերաբերմունք կփոխի մեր երիտասատդության մեջ, մեր երկրի ապագայի նկատմամբ:

Ինչպե՞ս վարվել:

Բարի նախանձով տեսա որ Google-ը ներդրումներ է անում նույնիսկ Պաղեստինում. Իսկ ինչու՞ ոչ Հայաստանում: Եթե կցանկանաիք մեր երկրում ել այս ընեկրությունը ներդրումներ կատարեր կքաջալերեի, որ գրեիք Gisel Kordestani-ին: Նա Google-ի Նոր Բիզնեսի Զարգացման տնորենն է: Իրեն կարող եք գրել https://www.facebook.com/gisel.kordestani էջից (Twitter: https://twitter.com/GiselKordestani ):


Առավել ևս, եթե կապեր ունենք Silicone Valley-ում, ապա դրանք պետք է օգտագործել այս և նման ընկերություններին Հայաստան հրավիրելու համար:

Մեկ կամ երկու նման ընկերության մուտքը Հայաստան, մագնիսի պես կքաշի մյուսներին, ինչպես դա կարարվեց Հյուսիսային Կարոլինա նահանգում մի քանի տարի առաջ, երբ Google-ն այստեղ եկավ էժան էլեկտրաեներգիայի ու էժան աշխատուժի պատճառով (համեմատ Կալիֆոռնիայի) ու իր հետևից բերեց Apple-ին, որն այստեղ հիմա կառուցում է աշխարհի ամենամեծ դատա-կենտրոններից մեկը:

Եթե Հայաստանում էլեկտաեներգիայի սակագինը էժան է համեմատ այլ երկրների, ապա սա արդեն մեծ առավելություն է ու վստահ եմ որ այս և նման մեծ ընկերոյթյունները կուզենաին լսել այդ մասին:

Բոլորս օգտագործենք մեր կապերըհանուն մեր երկրի զարգցման ու հզորացման:
Տեղեկանք: Google Inc
Ընկերության շուկայի կապիտալիզացիա – 227.4 Միլիարդ ԱՄՆ Դոլլար
2012 թվականի 3րդ եռամսյակի եկամուտ – 14.1 Միլիարդ ԱՄՆ Դոլլար ( 3 ամսում):

Արմեն Հարեյան

Փոքր Բիզնես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930