Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կոչ է անում համաձայնության գալ Ստեփանակերտի օդանավակայանի խնդրի շուրջ

Նոյեմբեր 03,2012 10:16

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գնահատում Ստեփանակերտի նոր օդանավակայնից թռիչքներ իրականացնելու դեպքում օդանավերի դեմ ռազմական գործողությունների դիմելու մասին Ադրբեջանի սպառնալիքները, արտաքին գերատեսչության խոսնակ Վիկտորիա Նյուլանդն ուրբաթ օրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց. «Ինչպես նման բոլոր հարցերի դեպքում, այս դեպքում եւս ԱՄՆ-ը հորդորում է կողմերին օդանավակայանի գործարկման համար գտնել դիվանագիտական լուծում՝ հարգելով միջազգային համաձայնագրերը, սահմանային հարցերի շուրջ միջազգային օրենքները եւ քաղաքացիական օդագնացության բնագավառում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ներկա փորձառությունը»։

Նյուլանդն այնուհետեւ հիշեցրեց Մինսկի խմբի կողմից այս առնչությամբ հրապարակված հայտարարությունները, «մեկը՝ 2Օ11 թվականի ապրիլի 14-ին, մյուսը՝ այս տարվա հուլիսին, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի տեսակետները»։
Նա հիշեցրեց նաեւ ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որտեղ ասված է, թե այս օդանավակայանի գործարկումը չպետք է համարվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակում փոփոխության գործոն։

Արամ Վանեցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930