ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով 2013թ նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այսօր այս մասին ՀՀԿ գործադիր նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա` նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական եւ կազմակերպչական հարցեր: Պարոն Շարմազանովի խոսքերով, նախատեսել են մինչեւ նոյեմբերի 15-ը ավարտել ՀՀԿ համագումարի պատվիրակների ընտրությունը. «Այս պահին արդեն մոտ 40-45 տոկոս պատվիրակ ընտրվել են համագումարի համար: Մինչեւ նոյմեբերի 15-ը կընտրվեն բոլոր պատվիրակները, կունենանք պատվիրակների ամբողջական պատկերը, որոնք կմասնակցեն համագումարին, որտեղ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի Հայաստանի նախագահի թեկնածու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև