Ռոստովի օդանավակայանում բերման են ենթարկել Հայաստանից ժամանած ուղեւորի, որն իր հետ խնձորենու սածիլներ էր տարել: Տեղի գյուղտնտեսական վերահսկող մարմնի աշխատակիցներին բույսը կասկածելի է թվացել: Հայտնում է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթը:
«Զննման արդյունքում ենթադրվել է, որ սածիլները վարակված են կալիֆոռնյան վահանակրով», – ասել է պաշտոնական վերահսկող մարմնի ներկայացուցիչ Ալեքսեյ Սուսլինը, – «Բացի այդ, քաղաքացու մոտ չկար ներմուծվող ապրանքի անվտանգությունը հաստատող բուսասանիտարական հավաստագիր»:
Բեռն առգրավվել է և հանձնվել է լաբորատորիա` փորձաքննություն անցնելու: Լաբորատորիայում հաստատել են կասկածները: Սածիլները ոչնչացված են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ