Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այդքան անտառ չունենք, որ այս ձեւով հատենք». մեծածավալ անտառահատում` Լոռիում

Նոյեմբեր 02,2012 21:21

«Շողեր միություն» ՀԿ նախագահ Հասմիկ Ասլանյանը պնդում է, որ Լոռու մարզի Աթան, Լորուտ եւ Դսեղ համայնքների հարակից տարածքներում մեծ ծավալի հասնող անտառահատումները կազմակերպված խմբի կողմից են իրականացվել: «Բնակիչները չէին կարող այդքան մեծ ծավալի անտառ հատել, սա թերեւս կազմակերպված ցանց է, եւ հնարավոր չէ, որ անտառային տեսչությունը այդ մասին չիմանա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀԿ-ի նախագահը:

Թեեւ Դսեղի անտառտնտեսության տնօրենը վստահեցրել է Ասլանյանին, որ ծառահատումները օրինական բնույթ են կրում` պլանային են, այնուամենայնիվ, ՀԿ նախագահը տարակուսում է. «Կարծում եմ, որ այդ ծավալի անտառ  իրավունք չունեին հատել, շատ մեծ թեքությամբ են հատել`  30-35 աստիճանից բարձր, ինչը հետագայում հղի է սողանքների առաջացման վտանգով»:

Իրավիճակը վերահսկելու եւ ծառահատման օրինականությունը ստուգելու համար կազմակերպությունը, անսալով բնակիչների բողոքներին,  իր հերթին ահազանգ է ուղարկել բոլոր պատկան մարմիններին` ՀՀ բնապահպանության նախարարություն, անտառային տեսչություն, անտառային պետական մոնիտորինգի կենտրոն, ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության անդամների: «Ամեն դեպքում բոլոր մարմիններն էլ պետք է քայլեր ձեռնարկեն, նաեւ անկախ մարմինները:  Եթե անգամ պլանով են հատել, ապա պիտի վերահսկողություն իրականացվի` պարզելու` իսկապես այդպես է թե ոչ: Շատ հնարավոր է,  որ պլանով նախատեսվածից ավելին են հատում, ով է ստուգում դա: Մենք այդքան անտառ չունենք, որ այս ձեւով հատենք»,-ասում է Հ.Ասլանյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930