Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծ. «Գիրք տպագրելը սեղանային է դարձել»

Նոյեմբեր 02,2012 20:57

«Գրականությունը ապրելու կերպ, ձեւ է, նրանով բուժվում է մարդը, ցավերն է փարատվում: Մարդուն մարդ պահող ամենահզոր ազդակներից մեկն է գրականությունը: Հուսով եմ` կգան  ժամանակներ, երբ մենք նորից ու նորից լավ, պինդ, առողջ վերադարձ կունենաք դեպի գրականություն: Մեղավորություն ունեն գրողները, որովհետեւ երբեմն հրատարակում են գրքեր, որոնք ոչինչ չեն թողնում եւ ընթերցողը իսկապես սկսում է դժգոհել: Գրականագիտությունն  էլ է սկսել կաղալ, քանի որ մի քիչ սեղանային է դարձել գիրք տպագրելը»,-իր գրքի շնորհանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ, Գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան տարվա լավագույն մրցանակակիր, Ոսկե Եղեգ պետական մրցանակի դափնեկիր, Գրողների միության անդամ Խաչիկ Մանուկյանը:

Գրողի պնդմամբ գիրքը մենակության մեջ պետք է խոսի ընթերցողի հետ.«Ժամանակակից հեղինակներ կան, որոնք շատ հետաքրքիր են ստեղծագործում: Այսօրվա հեղինակի խոսքը ինձ համար շատ կարեւոր է: Լավ բանը եթե ստեղծվում է, պետք է ստեղծվի, ստեղծագործող մարդը պարտավոր է դա անել: Ունենալով պատմական մեծ ճանապարհ անցած հզոր երկիր` Հայաստան, մենք այսօր հպարտորեն գովազդում ենք եվրոարժեքներ, եվրոպատուհան, զարմանում եմ, աշխարհում ամենագեղեցիկ ու հզոր կառույցները ստեղծել են հայերը ու հանկարծ հպարտորեն եվրոպատուհան ենք ներկայացնում, չենք մտածում, որ հարվածում ենք ինքներս մեզ»:

«Հայաստան» հրատարակչության տնօրեն , գրականագետ Վահագն Սարգսյանի խոսքով` արվեստը ամենապահպանողանկան ոլորտն է. «Դոն Կիխոտի նման փորձում ենք պահել ու պահպանել ավանդույթները, տպագրում ենք 50-60 գիրք, որը հայ մտավորականը, անհատը պետք է ունենա: Հայ գրականությանը մեծ տեղ ենք տալիս, անդրադառնում ենք ժամանակակից գրողներին, սա նախանձախնդրություն է, չի կարող ժողովուրդը  ապրել եւ չունենալ արվեստ, գրական գործիչներ: Խաչիկ Մանուկյանը իսկապես երեւույթ է, նա գրեց եւ ժառանգեց Տերյանի, Սեւակի եւ Չարենցի գիծը»:

Նրա համոզմամբ գրողի մեջ  հայերենասիրական մեծ լիցք կա, սեր, բնություն, մայր, ծննդավայր, ամեն ինչ կա. «Մեր ժամանակների համար Խաչիկի գործերը մնայուն են, անընդհատ ցանկանում ենք հրատարակել, սակայն գրականությունը լավ չի վաճառվում, գրողը չի կարողանում հաց վաստակել միայն գրելով, գրողը պետք է անընդհատ հրատարակվի: Խնդիր կա` չունենք գրախանութների ցանց, մի քանի կետով վառաճելը անհեթեթություն է, գրողի համար 500 տպաքանակը մի կաթիլ է ծովում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930