Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի որոշումը բացատրելի պետք է լինի

Նոյեմբեր 02,2012 20:17

«Յուրաքանչյուր դատախազ պետք է հասկանա, որ ինքը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է՝ դրանից բխող պարտավորություններով»,- այսօր տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազը՝ նշելով, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները պատասխանատվություն են կրում ինչպես նախաքննության, այնպես էլ՝ մեղադրանքի պաշտպանության որակի համար: «Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի օրենքի շրջանակներում եւ արդարության տեսանկյունից հասկանալի ժողովրդի համար»,- նշեց գլխավոր դատախազը՝ պահանջելով բարձրացնել նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության որակը: «Դատախազները պետք է գիտակցեն, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են դրվելու մեղադրանքի հիմքում, որը պաշտպանելու են դատարանում: Եւ պետք է հետամուտ լինեն, որ ապացույցները ձեռք բերվեն օրենքով սահմանված կարգով, քանզի միայն այդ դեպքում դա կլինի համոզիչ հասարակության համար, իսկ առանց հասարակության վստահության հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցավորության դեմ»,- ընդգծել է գլխավոր դատախազը:

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930