Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդը կարող է իմպոտենցիայի պատճառ դառնալ. 5 ամենավտանգավոր զգացումները

Նոյեմբեր 02,2012 19:41

«Երբ ինձ մոտ ինչ-որ բան չի ստացվում, հուսահատվում եմ, կանգնում եմ հայելու դիմաց ու լաց լինում՝ տեսնելու համար իմ խեղճության աստիճանը: Ամբողջ ժամանակ մեղադրում եմ ինքս ինձ, քանի որ իմ անհաջողությունների պատճառը հիմնականում ես եմ»,-ասում է 19-ամյա Անուշիկը:

Ինքնամեղադրումը համարվում է վտանգավոր զգացում առողջության համար: Փաստում են ավստրիացի գիտնականները: Նրանց կարծիքով՝ առողջության 80%-ը կախված է մարդու հոգեկան վիճակից: Ինքնամեղադրմամբ զբաղվելով՝ մարդիկ հաճախ հիվանդանում են մրսածությամբ և վարակվում ինֆեկցիաներով: Իսկ ավստրիացի հոգեբան Վոլֆգանգ Գրուբերը առանձնացնում է առողջության համար 5 վտանգավոր զգացմումներ՝ խանդ, նախանձ, խղճահարություն սեփական անձի նկատմամբ, ինքնամեղադրում և ագահություն: «Խանդի դեպքում հաճախ խախտվում է օրգանիզմի հորմոնային կարգավիճակը՝մասնավորապես նվազում է տեստոստերոնի արտադրությունը, որը տղամարդու մոտ կարող է դառնալ իմպոտենցիայի առաջացման պատճառ»,-հայտարարել է հոգեբանը: Սակայն չխանդողներ գրեթե չկան: «Մարդ ինչքան կարող է սառը լինել, որ գոնե մի քիչ չխանդի: Միմյանց խանդում են անգամ երեխաները: Դա նորմալ երևույթ է, անձամբ ես խանդում եմ իմ ընկերոջը, երբ նա իր նախկին դասընկերուհիների հետ է խոսում»,-ասում է 21-ամյա Նարինեն:
Ինքնախղճահարության ժամանակ մարդը սկսում է վախենալ, առաջանում է սառը քրտինք: Դրա հետևանքով կարող են լյարդի հետ կապված խնդիրներ առաջանալ: Ագահ մարդկանց շրջանում նկատվում են խանգարումներ մարսողության հետ (գուցե դա նրանց դատավճիռն է 😀:D – Ն.Բ.): Իսկ նախանձ մարդկանց մոտ ինֆարկտի առաջացման հավանականությունը 2,5 անգամ ավելի մեծ է, քան մարդասեր կամ «անտարբեր» մարդկանց մոտ:

Եթե բացասական տրամադրությունը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ապա դրական լիցքերը հաղորդում են կենսախնդություն և նպաստում աշխատունակության աճին:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930