Իջեւանում խոսակցություններ են տարածված, որ Տավուշի մարզում անասունները վարակվել են սիբիրախտ հիվանդությամբ: Անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային ծառայության ղեկավար Վասիլ Աբրահամյանն ասաց, որ Իջեւան քաղաքում խոշոր եղջերավոր մի անասուն համարվել է «սիբիրախտով հիվանդ լինելու մեջ կասկածելի»: Այդ անասունի մսեղիքը ոչնչացվել է, դրանից փորձանմուշներ են ուղարկվել Երեւան: Լաբորատոր ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան առաջիկա երկուշաբթի: Վասիլ Աբրահամյաննն ասաց, որ իրենք ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումները. գոմը, որտեղ պահվել է անասունը, ախտահանվել է, անասնաբույժները իրավիճակի մշտական հսկողություն են իրականացնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ