Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ստեղծել հանրամատչելի կայք

Նոյեմբեր 02,2012 18:41

Հանրամատչելի դիզայնի ներմուծումը կայքում` այն մատչելի և հարմարավետ է դարձնում օգտատերերի համար: Նոյեմբերի 1-ին  «Հանրամատչելի կայք ստեղծելու գաղտնիքները» հանդիպում-քննարկման ժամանակ User experience UX, User Interface UI դիզայներներ, խորհրդատուներ Վադզ (Vadz) Ղազարյանը, Իշխան Ադամյանն ու Գոռ Վարդանյանը ներկայացրեցին՝ ինչպե՞ս կառուցել նմանօրինակ կայքեր:

Նրանք իրենց փորձը ներկայացրեցին հանդիպման մասնակիցներին, կայքերի կառուցման մատչելի եղանակների, ձևերի մասին մասին խոսեցին, վերլուծեցին հայկական եւ միջազգային լրատվական կայքերի դիզայնը:

Հանդիպման նպատակն էր՝  նպաստել հայկական լրատվական կայքերի դիզայնի բարելավմանը:

Հանդիպման ժամանակ արված իմ գրառումներին կարող եք ծանոթանալ ստորև, կարծում եմ` այդ խորհուրդները ձեզ նույնպես կհետաքրքրեն.

Կարևոր է, որ կայքի ստեղծման հեղինակն օգտատերի հետ հանդիպումներ անցկացնի, զրուցի նրանց հետ՝ իմանալու, թե ինչ խնդիրներ է տեսնում user-ը, ճշտի, թե ինչն է անհասկանալի կամ հասկանալի կայքում: Կարող է խնդրել օգտատերին գրանցվել կայքում ու ուշադիր լինել, թե որտեղ է օգտատերը փնտրում  «մուտք»-ի կոճակը: Նմանօրինակ փորձարկումները հնարավորություն կտան հասկանալու՝ ինչպես կառուցել կայքը, որպեսզի այն հարմարավետ լինի օգտատերի համար:

Կայքերում մեծ նշանակություն ունի նաև գրվածքի տառատեսակը: Պարզվում է, որ մարդիկ չեն կարդում կայքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ տեքստը «scan»են անում՝ գտնելու իրենց համար ամենահետաքրքիրը կայքում:

Նույն նյութը հնարավոր է գտնել տարբեր կայքերում, բայց քո ընտրությունը լինում է այն կայքը, որն ավելի հարմար է կարդալու և ընկալելու համար:

Տառատեսակը Ձեր կայքում լուծում է հասանելության և ընթեռնելիության խնդիրը:

Տառատեսակները պետք է լինեն ոչ շատ լայն, ոչ շատ փոքր, ոչ շատ մեծ: Տառատեսակը նման է ձայնի տոնայնությանը: Այսինքն՝ տառատեսակների ընտրությունը ևս կարևոր հանգամանք է: Կարելի է միևնույն տեքստում տառատեսակների համադրում կատարել, սակայն զգուշությամբ:  Ընդ որում այդ համադրությունը նախընտրելի է  երկուսից ավելի չլինի:

Տառատեսակների գեղեցիկ համադրում է, երբ serif-ով գրված է  վերնագիրը, sans-serif-ով՝ բովանդակությունը: Կայքում տեքստի տողերին նույնպես պետք է ուշադրություն դարձնել, տողերի երկատվածությունն ավելի ընթեռնելի է դարձնում տեքստը: Իդեալական տարբերակը 85 սիմվոլի կիրառումն է մեկ տողում:

Կայքի կառուցվածում գույները ևս մեծ նշանակություն ունեն: Գույնը ինֆորմացիա է հաղորդում:

Նախընտրելի է կայքում հրաժարվել սև գույնից, այն ծանրացնում է: Իսկ եթե ցանկություն կա մուգ գույն օգտագործելու, ապա այն կարելի է մեղմել`  պաստելային գույներ ստանալ:  Գույների բազմազանությունը, սակայն կայքում չի խրախուսվում. գույներն էլ պետք է սահմանափակ լինեն:

kuler.adobe.com կայքը գունային լուծումներ կատարելիս կարող է օգնական լինել:

Հանդիպում-քննարկումը կազմակերպել էր Հանրային լրագրության ակումբը, որը նախատեսված էր հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների, լրատվական կայքերի խմբագիրների, դիզայնի հետ առնչություն ունեցող մասնագետների, ուսանողների, դիզայներների, բլոգերների, լրագրողների համար:

 Արփինե Արզումանյան`  (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930