Լրահոս
Օրվա լրահոսը

Բեյոնսեից մինչև Կառլսոն. Ու՞մ կցանկանային նմանվել երիտասարդները

Նոյեմբեր 02,2012 18:26

Մեզանից շատերն են ձգտում կամ երազում նմանվել որևէ մեկին՝ թե արտաքնապես, թե բնավորությամբ, կամ թե մասնագիտական զարգացվածությամբ: Այսօր էլ «Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել՝ ու՞մ կցանկանային նմանվել հայ երիտասարդները:

17-ամյա Սրբուհին շատ է սիրում դերասանուհի Նատալի Պորտմանին, ասում է. «Ոչ մի ֆիլմ բաց չեմ թողնում նրա մասնակցությամբ»: Գուցե պատճառն էլ դա է, որ նա նշեց հենց այդ դերասանուհու անունը, և հավելեց. «Կցանկանայի նրա պես գեղեցիկ ու նուրբ դիմագծեր ունենալ»:

19-ամյա Ալինան էլ Սելին Դիոնի անունը նշեց. «Ես շատ կուզենայի նրա ձայնի նման հզոր ու առանձնահատուկ ձայն ունենալ», – ասում է նա:

Բեյոնսեն էլ 22-ամյա Ինեսայի իդեալն է. «Կուզենայի նրա պես գեղեցիկ կազմվածք ունենալ, – ասում է նա, – ինձ դուր է գալիս նաև նրա կերպարն ու մոտեցումը աշխատանքին»:

22-ամյա Լիլիթն էլ մասնագիտական պրոֆեսիոնալիզմի ու լիդերության առումով կցանկանար նմանվել Արտակ Ալեքսանյանին:

20-ամյա Նարեի համար չկա ավելի կրթված ու զարգացած հայ հաղորդավարուհի, քան Նազենի Հովհաննիսյանն է. այդ առումով նա կցանկանար նմանվել Նազենիին:

Մասնագիտությամբ դերասան 23-ամյա Արթուրն էլ երկար չմտածեց` Էդի Մերֆի, սա էր նրա միակ պատասխանը: Արթուրին դուր է գալիս դերասանի պրոֆեսիոնալիզմը:

«Ես ուզում եմ նմանվել Կառլսոնին, որ իր նման տանիքում ապրեմ ու կարողանամ թռչել 🙂 , – բոլորից տարբերվելով ու անիրական երազանքների գիրկն ընկնելով ասաց 20-ամյա Լիլիթը, և ավելացրեց,- հատկապես կուզենայի ապրել Կասկադի դիմացի շենքի տանիքում 🙂 » :

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930