Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովը ակումբի պաշտոնական կայքում հրապարակված ծավալուն հարցազրույցում խոսել է ՈւԵՖԱ-ի որոշման մասին, ըստ որի 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև հանդիպումները չեղյալ հայտարարվեցին:
«Կարծում եմ, որ հանդիպումները կարելի էր անցկացնել երրորդ երկրում: Չնայած, ՈւԵՖԱ-ի շարժառիթը պարզ է` կազմակերպությունն անհանգստանում էր երկրպագուների անվտանգության համար: Դաշտում սպորտային կրքերը կեռային, բայց վստահ եմ, որ չէին անցնի սահմանները: Բայց որոշումը կայացվել է և հնարավոր է, որ դա էր ճիշտ որոշումը»,-ասել է նա:
Հարցին, թե արդյոք ֆուտբոլը կարո՞ղ է լուծել քաղաքական խնդիրները, Սարկիսովը պատասխանել է. «Ինչ-որ առումով, այո: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների պարագայում դժվար է ասել: Ինձ համար դժվար է եզրակացության գալ, քանի որ ես չեմ ապրել Հայաստանում, բայց կողքից ինձ թվում է, որ հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ է համատեղ, անմարդկային ջանքեր»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ