Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը (ֆոտոշարք)

Նոյեմբեր 02,2012 17:30

Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Վահե Գրիգորյանը նախ սկսեց հայտարարությամբ: Նա դատարանին ներկայացրեց  հոկտեմբերի 3-ին  ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված 19.00  բանաձեւը, որը սահմանում է  քաղբանտարկյալի որոշման չափանիշները. «Անձնական ազատությունից զրկված անհատը համարվում է քաղբանտարկյալ, եթե նրա նկատմամբ կալանքը կիրառված  է մարդու իրավունքների հիմնարար ազատությունների  պաշտպանության կոնվենցիայով , եթե կալանքը կիրառվել է բացառապես քաղաքական նկատառումներով, որեւէ հանցագործության հետ կալանավորի առնչության բացակայությամբ»:

Հայտարարությունը կարդալուց հետո, Վ. Գրիգորյանը  վկայակոչելով ԵԽԽՎ ընդունված բանաձեւը, խնդրեց վերանայել ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկված դատավճիռը:

Ավելի ուշ միջնորդեց անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխել. «Այս պահի դրությամբ չկա որեւէ անհրաժեշտություն պաշտպանյալիս անազատության մեջ պահելու համար:  Քաղբանտարկյալ  լինելու առաջնային տարրը նրա՝ անազատության մեջ գտնվելն է: Հաշվի առնելով, որ չկա  անհրաժեշտություն եւ հիմք պաշտպանյալիս անազատության մեջ պահելու ու հաշվի առնելով, որ նրա խափանման միջոցի փոփոխությունը էականորեն կփոխի այն մթնոլորտը, որում  տեղի է ունենում դատավարությունը, դատարանին խնդրում եմ փոփոխել ու նրան ազատ արձակել կալանքից»:

Այս միջնորդությունը առարկեց դատախազ Հակոբ Մարտիրոսյանը եւ ասաց, որ հիմքեր չի տեսնում Առաքելյանին քաղբանտարկյալ համարելու Վ. Գրիգորյանի պնդումներում: Նա նաեւ կոչ արեց զերծ մնալ դեկլարատիվ հայտարարություններից ու խոսել կոնկրետ ապացույցներով:

Վերաքննիչ քրեական դատարանում ավելի քան 2 ժամ խորհրդակցությունից հետո, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հրապարակվեց դատարանի որոշումը ակտիվիստների պաշտպան Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ: Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդությունը բավարարելու համար դատարանը հիմքեր չի տեսնում:

Դատավոր Դանիելյանի խոսքերով, Առաքելյանի խափանման միջոց կալանքը պահպանելու անհրաժեշտությունը դեռ չի վերացել: Նա ասաց, որ խափանման միջոցը փոխելու դեպքում կարող է ամբաստանյալը դրսեւորել ոչ իրավաչափ վարաքագիծ: Ակտիվիստների պաշտպանների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 12-ը:

PrevPhoto
NextPhoto

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930