Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը համամիտ է վարչապետի հետ

Նոյեմբեր 02,2012 17:08

ՖՈՏՈԼՈՒՐ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունելի է համարում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկը ընդդիմադիր ուժերին՝ կոռուպցիայի դեմ համատեղ պայքարի մասով: Այդ մասին այսօր նա հայտարարեց Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ: ԱԺ նախագահը գտնում էր, որ շատ լավ եւ դրական կլինի, որ ընդդիմադիր ուժերը մասնակցեն այդ գործընթացին, իր կողմից էլ հավելեց, որ առաջարկություն կա, որպեսզի խորհրդարանում կոռուպցիոն խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով էլ ստեղծվի:

Հովիկ Աբրահամյանը չափազանց կարեւորում է նաեւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին: Այս ամբողջի համատեքստում նա շատ տեղին, նույնիսկ ուշացած է համարում նախագահի հանձնարարականները:

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ ԱԺ նախագահը չբացառեց նաեւ, որ 2013-ի նախագահական ընտրություններում հանրաքվեի դրվի նաեւ փոխվարչապետների թվաքանակը ավելացնելու եւ լիազորությունները մեծացնելու մասին հարցը: Ասաց, որ այդ թեմայով խոսակցություններ եղել են, հստակ պայմանավորվածություններ, սակայն, չկան:

Պարոն Աբրահամյանը ասուլիսի սկզբում ներկայացրեց նաեւ իր ղեկավարած պատվիրակության՝ հոկտեմբերի 29-31-ը Չեխիայի Հանրապետություն կատարած այցի արդյունքները: Ըստ այդմ, մեր Ջերմուկ քաղաքը եւ հանրահայտ հանգստավայր Կառլովի Վարի քաղաքը առաջիկայում կդառնան քույր քաղաքներ:

Չեխիայի սենատի եւ հայ-չեխական բարեկամության պատգամավորական խմբի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության սերտացման հեռանկարները:

Հովիկ Աբրահամյանի հրավերով 2013-ի գարնանը Չեխիայի սենատի նախագահը կայցելի Հայաստան:

Չեխիայի ԱԳՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ այլեւս իրենց երկիր վիզաներ ՀՀ քաղաքացիներին տրամադրի Հայաստանում Չեխիայի հյուպատոսությունը:

Հիշեցնենք, որ Սաֆարովի արտահանձնման առիթով ամենակոշտ դիրքորոշումը արտահայտել էր Չեխիայի սենատը:

Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ հստակեցնելու Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930