Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չլսեց բնակիչներին

Նոյեմբեր 02,2012 17:03

Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող ճանապարհին հավաքված մոտ քառասուն քաղաքացիներ այսօր վաղ առավոտից նրան էին սպասում՝ ասելու, որ նա իր խոսքի տերը չեղավ:

«Ի՞նչ եք որոշել, հարգարժա՛ն նախագահ, դուք ինքներդ եք ասել ժամկետը՝ նոյեմբերի 1։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ է փոխվել»,- Սերժ Սարգսյանին հարցնում է Արամի փողոցի բնակչուհի Սոնա Մաղաքյանը։

Սեպտեմբերի 27-ին ՀՀԿ գրասենյակի մոտ Սերժ Սարգսյանը Արամի և Եկմալյան փողացների նախկին բնակիչներին խոստացել էր մինչեւ նոյեմբերի 1-ը լուծել նրանց խնդիրները: Այս մարդկանց 8 տարի առաջ պետական կարիքների անվան տակ դուրս էին հանել իրենց տներից՝ խոստանալով նույն վայրում կառուցվող բազմահարկերում համարժեք փոխհատուցում տալ: Ինչեւէ՝ մոտ մեկ ժամ սպասելուց հետո, Սերժ Սարգսյանն իր շարասյունով հայտնվեց, սակայն կանգ չառավ։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել