Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. Չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններին կրոնական կառույցներն առաջարկեն իրենց ծառայությունները

Նոյեմբեր 02,2012 17:02

Այսօր «Արմատ» ակումբում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը հայտնեց, որ վերջին ամիսներին, այսպես ասած, դուրս էր եկել ասպարեզից` առողջական խնդիրների պատճառով. «Այդ ժամանակահատվածը աղանդավորները հօգուտ իրենց օգտագործեցին եւ ասացին, թե Ամարյանին առել են, դրա համար իրենց դեմ էլ չեմ խոսում, բայց ի լուր բոլորի ասեմ, որ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնը» շարունակում է եւ շարունակելու է իր գործունեությունը: Ավելին` եկող տարի լրանում է կենտրոնի 10-ամյակը»:

Ամարյանն արձանագրեց, որ 2003թ.-ին, երբ բացվեց կենտրոնը, հասարակությունը տեղյակ չէր կրոնական կառույցների մասին եւ որպես ազդեցիկ կառույց ճանաչում էր միայն Եհովայի վկաներին. «Դա ցավալի է: Երբ նույն թվականին նախագահականում ընթանում էր մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկում, պարզվեց, որ մեր պետական այրերը նույնպես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում կրոնական դաշտում: Այսօր Ժողովուրդը բավական տեղեկացված է, երիտասարդությունն էլ ոտքի է կանգնել»:

Խոսելով կրոնական կառույցների գործունեությունից` պարոն Ամարյանն ասաց, որ իրենց վարկաբեկող բոլոր միջոցները կրոնական կառույցներն օգտագործում են զոհի դերում հանգես գալու նպատակով. «Չկա օրենք, որով կարողանանք սահմանափակել նրանց, հետեւաբար, պետք է նոր օրենք մշակվի, քանզի ներկայիս օրենքն անգամ չի սահմանում «աղանդ» եւ «հոգեորսություն» հասկացությունները: Աղանդ են կոչվում  տվյալ տարածքում ավանդական եկեղեցուց թեկուզ մի փոքր շեղում ունեցողները, բայց աղանդը հայհոյանք չէ: Կան որոշ կրոնական կառույցներ, որոնք փոքրաքանակ են եւ չեն զբաղվում հոգեորսությամբ: Վտանգավորը փակ գործունեություն ծավալող, մեծ գումարների տիրապետող  քայքայիչ աղանդներն են, որոնց հնարավոր չէ հսկել: Դրանք ֆինանսավորվում են արտասահմանից եւ կարող են ներխուժել ցանկացած քաղաքական հարցի մեջ: Օսկանյանի դեմ ոչինչ չունեմ, բայց փոխանցումները «Սիվիլիթասին» կատարվել են մորմոնների կողմից»:

Ամարյանի խոսքով. «Հնարավոր է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ կրոնական կառույցներն «առաջարկեն իրենց ծառայությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930