Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե մենք երկաթյա լեդիներ չունենք

Նոյեմբեր 02,2012 16:53

 Իշխող կուսակցության անդամները հաճախակի հայտարարում են, որ շատ կուզեին ընտրություններում ընդդիմությունը ակտիվ հանդես գա: Իհարկե, դա նաև բոլորի ցանկությունն է բացի իրենցից` ընդդիմությունից:

Չեն ցանկանում, որովհետև բացի իրենց առաջնորդներից, ուրիշ ոչ ոքի չեն տես¬նում: Դրանք բոլորը միաբերան հայտարարում են, որ իրենք ժողովրդի համար են աս¬պարեզ իջել, որ շատ են սիրում և պատրաստ են իրենց կյանքը տալ հանուն ժո¬ղովրդի, հանուն հայրենիքի, բայց երբեք չեն ցանկանում ձեռք-ձեռքի տալ, միավոր¬վել և նախագահական ընտրություններին մեկ միասնական թեկնածուով ներկայա¬նալ գոնե հանուն ժողովրդի:

Եկեք ինքնախաբեությամբ և գուշակությամբ չզբաղվենք: Ընդդիմադիր ոչ մի առաջնորդ իր թեկնածությունը չի դնի: Նրանք շատ լավ գիտեն, որ անջատ-անջատ գնալով ոչ մեկը չի անցնի և կտապալվի: Անցած բոլոր ընտրությունները նրանց դաս չեղավ: Քաջ իմանալով ցախավելի պատմությունը, բայց նրանց ամբիցիաները իրենց թույլ չտվեցին ճակատագրական սխալները ուղղել: Ի՞նչ արած` դա էլ մեր բոլորի դժբախտությունն է:

(Կարիք կա՞ հիշեցնել, որ Վրաստանում հաղթեցին, որովհետև բոլոր ընդդիմա¬դիր¬ները միացան և մի ամուր բռունցք կազմեցին): Բայց դեռ ամեն ինչ կորած չէ: Եկեք սթափվենք, դեն նետենք մեր մեծամտությունը և ամենամեծ չարիքը` անտարբերությունը և որպեսզի ոչ մի լիդեր չվիրավորվի, նոր մարդ փնտրենք, մարդ, որը սխալներ չի գործել և ամբողջովին նվիրված է ազգին:

Շատ լավ կլինի այդ նոր մարդը կին լինի: Ժպտո՞ւմ եք, կարծում եք խելա¬գարվե՞լ եմ: Բայց ինչո՞ւ Հնդկաստանի, Անգլիայի, Գերմանիայի ու էլի շատ երկրների ղեկավարները կարող են կին լինել, իսկ մեր խելացի կանայք չե՞ն կարող այս մի բուռ երկիրը ղեկավարել:

Մենք էլ ունենք երկաթյա լեդիներ, Անժելա Մերկելներ, Ինդիրա Գանդիներ, որոնց չենք տեսնում: Կուրացել ենք: Ուրեմն թույլ տվեք դիմել մեր ընդդիմադիրներին և ինչու չէ` նաև մեր ամբողջ ժողովրդին:

Միթե՞ մեր Զարուհի Փոստանջյանը երկաթե լեդի չէ, մի՞թե մեր Լարիսա Ալավերդյանը Անջելա Մերկել չէ կամ Հրանուշ Խառատյանը, Կարինե Խոդիկյանը և էլի շատերը, որոնց անուններն էլ դուք հայտնեք, հարգելի ընթերցողներ: Եթե ընդդիմադիրները իրոք ազգի համար են մտածում, թող համախմբվեն և միասին ներկայացնեն այն տիկնոջ թեկնածությունը, որն արդեն երկար տարիներ ամեն քայլափոխի պայքարել է ազգի բարօրության համար, որը կբարեկամացնի ժողովրդին, կամրապնդի մեր երկիրը, ինչպես դարեր շարունակ ստեղծել և ամուր է պահել մեր ընտանիքները: Բավական է ամեն տեղ թշնամի փնտրենք (մեր հավերժական թշնամին էլ մեզ հերիք է): Դեն նետենք պանդխտության ցուպը և շենացնենք մեր հայրենիքը:

 

Կառլեն ՔԱԼԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930