Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Doing business»-ով մի խաբվեք, էնտեղ նստած չինովնիկն ասում է՝ իմ չափանիշները ձեւ-ա-կան-են» (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2012 16:48

«Doing business»-ով խաբվել պետք չէ, դրանք ֆորմալ ցուցանիշներ են եւ Համաշխարհային բանկի ֆինանսական կորպորացիան, որն անում է այդ գործը` ասում է` տղեք, ես ֆորմալ անում եմ: էնտեղ նստած մի հատ չինովնիկ է, որն ասում է` եղբայր, իմ չափանիշները ձեւ-ա-կան-են: Մի տրվեք այդ ցուցանիշներին, օրինակի համար ասած`վաղը ես կլինեմ` ցուցանիշներն էլի’ լավը կլինեն, չհավատաք»,-այսպես մեկնաբանեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Aravot.am-ի այն հարցին ի պատասխան՝ թե ի՞նչ կարծիք ունի «Doing business 2013» զեկույցի մասին, ըստ որի Հայաստանը «Ներդրողների պաշտպանություն» ցուցանիշով 73 կետով առաջ է գնացել, Հայաստանում ներդրողները պաշտպանվա՞ծ են:

«Doing business»-ն տեսական է անում , ինքը այստեղ խումբ չունի, այստեղ փող չի ծախսում, որ իմանա: «Doing business»-ը խայտառակ ձեւի վատացրին վերջին 5 տարում: Դրա առաջին ցուցանիշը «easy doing busness», այսինքն՝ բիզնես անելու հեշտություն: է’ հա¯, 34-ն ենք եղել 2007 թվականին, հետո դարձել ենք 50-ը, ու այդ ցուցանիշով մենք միշտ էլ առաջ ենք եղել, հիմա նորից եկել ենք 32-ի: Բայց չէ որ ցուցանիշներ կան, որոնք վատացել են: Վերցնենք ավելի կարեւոր ցուցանիշ` «Տնտեսական ազատականության» գնահատականը, դա ինքնըստինքյան ոչինչ չի ասում, բայց 100 ներողություն, այդ ցուցանիշով մենք 16-րդ տեղում ենք եղել, այսօր 39, ընդ որում 2012-ին 36-ից դարձանք 39: Կամ «Կոռուպցիայի եւ ստվերայնության տնտեսություն», այս ցուցանիշով մենք աշխարհում վերջից 10-րդ տեղում ենք. ստվերային տնտեսությունը՝ 51.7%»:

Իսկ դրսի ներդրողները Հայաստանում պաշտպանվա՞ծ են՝ Aravot.am-ի այս հարցին, պարոն Բագրատյանն ասաց. «Իհարկե, ոչ: Միայն կառավարության տվյալներով, արտասահմանյան ներդրումներն այս տարի, անցյալ տարվա համեմատ, պակասել են 40%-ով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930