«Յերուսալեմ փոստ» թերթը գրում է, որ լեգենդար երգահան, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր Միշել Լեգրանը կժամանի Իսրայել` Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելու` նվագախմբի 75-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:
Թերթը գրում է, որ Լեգրանը ֆիլմերի համար երաժշտություն գրող լավագույն երգահաններից է, ու համերգի ընթացքում հնչելու են նրա ստեղծագործությունները, որոնք գրվել են այնպիսի հայտնի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Չերբուրգի անձրևանոցը», «Յենթլ»-ը և «Երեք հրացանակիրները»:
Թերթը նաև պատմում է Լեգրանի կյանքի մասին, մասնավորապես նշում է, որ նա 10 տարեկանում ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան ու դրա հետ կապված մեջբերում է անում նրա խոսքերից. «Մինչ այդ իմ մանկությունը ձանձրալի էր ու տխուր և անցնում էր հին դաշնամուրի մոտ, ես միայնակ էի: Հանկարծ ես ինձ համար մի աշխարհ բացահայտեցի, որն ինձ էր պատկանում, հանդիպեցի մարդկանց, որոնք իմ լեզվով էին խոսում»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև