Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը Արմեն Աշոտյանին առաջարկ ներկայացրեց՝ գիտության բնագավառի մասին

Նոյեմբեր 02,2012 16:42

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ մեր երկրում գիտությունը բարձր մակարդակի վրա է՝ ամբողջ աշխարհի համար: Մի շարք ցուցանիշներով առաջ ենք. «Սա չի նշանակում, որ ամեն ինչ շատ լավ է, բայց այնքան էլ վատ չէ, սովորենք ասել նայել լավը: Մեր գիտակրթական համակարգի պրոբլեմները, այո, գոյություն ունեն, բայց հիշեք, որ մենք ֆինանսավորում ենք մեկ աշակերտին միջին հաշվով 250 դոլարով՝ 1 տարվա համար: Ցույց տվեք մեկ այլ երկիր, որը 250$ տա, ու նման որակ ունենա, ինչպես Հայաստանում է»:

Անկուսակցական Էդմոն Մարուքյանը պահանջեց նախարարին գիտության բնագավառում օպտիմալացման ծրագիր ներկայացնել՝ նշելով, որ համաձայն է նախարարի հետ՝ պետք է օպտիմալացում:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց. «Ես պահանջում եմ օպտիմալացում խեղաթյուրված, այլանդակված բառը գիտության ոլորտում չկիրառել, չօգտագործել: Մենք դրա բացասական հետեւանքներն այլ ոլորտներում տեսանք արդեն: Լավագույն լուծումը կլինի, որ արժանապատիվ ֆինանսավորում ապահովեք: Եթե դուք նման ֆինանսավորումով ուզում եք փայլուն գիտական արդյունք ստանալ՝ չի լինի նման բան: Գիտությունը, կառավարության հայտարարած գիտելիքահեն տնտեսության շրջանակներում առաջարկ ունեմ ձեզ. պետբյուջեով միջոցներ նախատեսեք՝ ֆինանսավորելու այն հարկատուներին, ովքեր վճարել են բարձր հարկեր՝ վարկային ծրագրերի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում: Այն հարկատուներին, ովքեր  իրենց բիզնես- պլանի 20 տոկոսում կնախատեսեն գիտական արդյունքների օգտագործում,  գիտական հետազոտությունների պահանջ: Սրանով կօգնեք հա՛մ տնտեսությանը, հա՛մ պետբյուջեին, հա՛մ հանրությանը: Կոնկրետ առաջարկ է, մենք գիտնականներին նեղացնելու իրավունք չունենք, որովհետեւ այս պահին մենք ոչինչ չենք տալիս նրանց»:

Արմեն Աշոտյանը հորդորեց չվախենալ օպտիմալացում բառից. «Թող լինի ռացիոնալացում: Կապ չունի՝ անունն ինչ ենք դնելու: Վրաստանը, մերձբալթյան երկրները անցել են այս ճանապարհով»:

Գիտաշխատողների աշխատավարձն այսօր 2 անգամ ավելի ցածր է, քան ուսուցիչներինը: Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ կա՞ բարձրացնելու հնարավորություն: Նախարարը նշեց, որ 243 մլն դրամ է նախատեսվում ավելացնել գիտության ֆինանսավորումը, իսկ աշխատավարձը շուրջ 10%-ով բարձրանալու է. «Իրականում շատ գիտաշխատողների աշխատավարձը միջինը ավելի բարձր է, քան պետբյուջեով երաշխավորված է, որովհետեւ գիտնականների մի մասն աշխատում է բուհերում եւ հավելավճարի համակարգ է գործում: Ակադեմիական ինստիտուտներում աշխատող առաջատար հետաքրքիր գիտնականները կարողանում են նաեւ պետական եւ միջազգային գրանտների միջոցով թեմատիկ ֆինանսավորման միջոցով ստանալ հավելյալ գումարներ, դժվարանում եմ հիմա ասել՝ նրանք ինչքան են  ստանում միջին աշխատավարձը հիմնականում, բայց մրցունակ գիտնականների համար դա ավելի բարձր է, քան  այն աշխատավարձը, որը ֆիքսված է պետբյուջեում՝ որպես հաշվարկային միավոր: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, թե ինչու է բուհական համակարգի աշխատողների աշխատավարձը 40 հազար: Այն իրականում 40 հազար չէ: Մեր գիտնականները պետք է կարողանան իրենց պրոդուկտով հետաքրքիր լինել նաեւ մասնավոր սեկտորի համար, կարողանան պայքարել պետական ֆինանսավորման համար, միջազգային գրանտների»:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն առաջարկեց առեւտրայնացում կիրառել՝ գիտության ոլորտում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ընդգծեց, որ կանաչի վաճառող դոկտոր, պրոֆեսորներ կան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930