Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցված քաղաքացիների 33 տոկոսը պատերազմական իրավիճակի պարագայում կապավինի Սերժ Սարգսյանին

Նոյեմբեր 02,2012 16:30

Gallup International Association-ի հայկական գրասենյակը հերթական անգամ հարցում է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրւջանում՝ պարզելու, թե ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունը նախագահական ընտրությունների հետ կապված:

Հայաստանում Gellup International Association ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի ներկայացմամբ, հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ, հարցումների քանակը եղել է 1067 հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ 09.10.2012-20.10.2012-ը:

Հարցվողները պատասխանելով հարցին, թե ներկա պահին որոնք են պետության առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները, 62 տոկոսը նշել է գործազրկությունը, 44 տոկոսը՝ գնաճը, ինֆլյացիան, 27 տոկոսը՝ տնտեսական վիճակը, 25 տոկոսը՝ ցածր թոշակները, 23 տոկոսը՝ կոռուպցիան, 19 տոկոսը՝ արտագաղթը, 16 տոկոսը՝ բարձր հարկերը, 9 տոկոսը՝ առողջական համակարգի վատ վիճակը, 8 տոկոսը՝ արտաքին քաղաքականության եւ պաշտպանության խնդիրները, եւ 5 տոկոսը՝ կրթական համակարգի վատ վիճակը:

Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ, ո՞ր քաղաքական գործչի օգտին կքվեարկեիք հարցին՝ հարցվածներից 28 տոկոսը նշել է՝ նախագահ Սերժ Սարգսյանին, 19 տոկոսը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 11 տոկոսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին կքվեարկեր հարցվածների 4 տոկոսը, Վարդան Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին 3 տոկոսը, իսկ իր ձայնը ոչ մեկի չէր տա՝ 7 տոկոսը:

Եթե արտաքին վտանգների արդյունքում պատերազմական իրավիճակ ստեղծվի, քաղաքական դաշտում առկա գործիչներից ում կապավինեք հարցին՝ 33 տոկոսը նշել է Սերժ Սարգսյանին, 19 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, 12 տոկոսը՝ ոչ մեկին, 11 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, 12 տոկոսը դժվարացել է պատասխանել եւ այլն:

Հարցվողների 28 տոկոսը պատասխանելով դատողություններից որի հետ եք համաձայն հարցին՝ կապված իշխանության գործունեությանը՝ 28 տոկոսը նշել է, որ իշխանության գործունեության մեջ փոփոխություններ չեն նկատվում, 21 տոկոսը ասել է՝ իշխանության գործունեության բոլոր փոփոխությունները կրում են ձեւական բնույթ, 21 տոկոսի կարծիքով, այդ առումով նկատվում են դրական փոփոխություններ, 12 տոկոսը նշել է, որ իշխանության գործունեության վերջին դրական փոփոխությունները նախընտրական քարոզչության ձեւ է, մյուս 12 տոկոսը ասել է, որ իշխանության գործունեությունը տանում է միայն բացասական փոփոխությունների, եւ միայն 4 տոկոսը նշել է, որ իշխանության մոտ տեղի է ունենում ինքնամաքրման գործընթաց:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930