«Ինդեփենդենթ» թերթը, անդրադառնալով Սիրիայի ապստամբների կողմից ճնշվող քրիստոնյաներին, գրում է, որ Համլիգ Բեդրոսյանի «Միցուբիշի» մեքենան է հավանաբար պատճառ դարձել, որ խանութ գնալու ճանապարհին 23-ամյա ուսանողին իր ընկերուհու հետ պատանդ վերցնեն: Հեղափոխական զինյալները ծեծել ու սպառնացել են, որ կսպանեն նրանց, մինչ նրանք չեն ազատվել 12.000 դոլար փրկագնի դիմաց:
Թերթը գրում է, որ հնարավոր է նրանք սունի մուսուլման ապստամբների թիրախն էին դարձել, քանի որ քրիստոնյա են:
Թերթը նաև պատմում է Սիրիայի բնակիչ թանկարժեք քարեր վաճառող Ժիրայր Թերզյանի մասին, որը կորցրել է իր խանութն ու ընտանիքի հետ մեկնել Բեյրութ: Նրանց տունը մեկն է քրիստոնեական թաղամասի այն տներից, որոնք գրավել է հեղափոխական բանակը:
«Այդ բիզնեսը 60 տարի առաջ պապս էր սկսել: Ես հույս ունեի, որ երեխաներս կշարունակեն ինձնից հետո», – Ժիրայր Թերզյանի խոսքն է փոխանցում թերթը, – «Իմ ընտանիքի պատմությունը Հալեպում է, մենք չէինք ուզում լքել երկիրը: Կարծում եմ երկու կողմերն էլ մեղավոր են կատարվածի համար: Մեր երկիրը կործանվում է: Փաստն այն է, որ մենք կարող ենք վերադառնալ, եթե Ասադը հաղթի: Ինձ դուր չի գալիս դա, մենք չենք ուզում, որ համակարգը մնա այնպիսին, ինչպիսին կա, բայց մենք ավելի ապահով կլինենք նրանց իշխանության ներքո»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ