Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են ստեղծել կրոնական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող մարմին

Նոյեմբեր 02,2012 16:12

«Վերջերս Հայաստանում ակտիվացել են կրոնական կազմակերպությունները, որոնք իրենց եկեղեցի կոչելով` ներգրավում են մարդկանց իրենց շարքերը: Այդ իսկ պատճառով անցկացնում ենք ստորագրահավաք, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք այս հարցի վրա: Անհրաժեշտ է խստացնել օրենքը, որովհետեւ Ամերիկայից եւ այլ երկրներից հովանավորվող կրոնական կառույցները կարողանում են գրանցվել Հայաստանի պետռեգիստրում եւ անօրինական գործունեություն ծավալել»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց «Միացյալ երիտասարդական լիգա» շարժման փոխնախագահ Դանիել Պետրոսյանը:

Նրա խոսքով. «Կան փաստեր, որ տարբեր կրոնական կառույցների հավաքներին մասնակցում են նաեւ անչափահաս երեխաներ, ինչն արգելվում է օրենքով: Առաջարկում ենք ստեղծել մի մարմին, որը կվերահսկի կրոնական կառույցների գործունեությունը դրանց գրանցումից հետո, իսկ խախտումների դեպքում համապատասխան մարմինը պետք է կամ փակի այդ կազմակերպությունները, կամ կիրառի հատուկ պատժամիջոցներ: Ատորագրահավաքի ավարտից հետո այդ նախագիծը կներկայացնենք կառավարությանը»:

Երիտասարդը հավելեց, որ Խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի խստացման նախագիծը մշակվում է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի հետ համատեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930