«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, թե հիմնադրամի որոշ աշխատակիցների հանդեպ եւս դրսեւորվում են հետապնդումները: Ըստ աղբյուրի, Երևանի պետական համալսարանը, առանց որևէ բացատրության, այս տարի պայմանագիր չի կնքել հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ:
Aravot.am-ը կոնկրետ Թաթուլ Հակոբյանի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից: Ռեկտորը նման լուրերը որակեց հերյուրանք՝ հավելելով, որ չի էլ ճանաչում Թաթուլ Հակոբյանին:
Պարոն Սիմոնյանը նաեւ հավելեց. «Եթե Թաթուլ Հակոբյանի հետ պայմանագիրը չի շարունակվել, ուրեմն չի շարունակվել օգոստոսից, այսինքն՝ սեպտեմբերի 1-ից սկսած, այնպես որ, այդ ամենը քաղաքական բաների հետ չի կարող կապ ունենալ: Եթե էդպիսի բան կա, դա կապված է ընդամենը ժամեր չլինելու հետ, իսկ տվյալ պարագայում, մենք նախապատվությունը տալիս ենք ոչ թե հրավիրված, այլ ԵՊՀ դասախոսներին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ