Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ատոմակայանը չի կառուցվում փող չլինելու պատճառով

Նոյեմբեր 02,2012 15:40

Aravot.am-ը միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե որքանով է պաշտպանված հայկական ատոմակայանը արտաքին ուժերի հարձակումներից, վկայակոչելով՝

օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի արած այն հայտարարությունը, թե կպայթեցնեն հայկական ատոմակայանը` այդ կերպ բնաջնջելով Հայաստանը:

«Ատոմակայանի ֆիզիկական պաշտպանությունն ընդգրկված է Հայաստանի հակաօդային համակարգի մեջ եւ ատոմակայանին հարվածելու համար, նրանք պետք է հաղթահարեն Հայաստանի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգը: Մեր պաշտպանության համակարգն այնքան ուժեղ է, որ թույլ չի տա որեւէ թռչող առարկա ընկնի ատոմակայանի վրա»,-վստահեցրեց պարոն Մարտիրոսյանը:

Նա, այսօր «Ելակետ» ակումբում ասաց, որ նոր էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով: Գործող ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման մասին էլ հայտնեց, որ 2016-ից եւս 10 տարով կարող է աշխատել մեր ատոմակայանը: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից վերջերս հնչեցրած պահանջին, թե հայկական կողմը պետք է փակի ատոմակայանը, քանի որ այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ոչ մի նման պահանջ չի ներկայացվել, մասնագետները հաստատել են, որ ՀԱԷԿ-ն անվտանգ է եւ ոչ մի վտանգ չի ներկայացնում. «ԱՄՆ-ն եւ ՄԱԳԱՏԷ-ն շարունակելու են Հայաստանի ատոմակայանի անվտանգությունը բարձրացնելու գործընթացները»:

Մասնագետը նաեւ հայտնեց, որ ատոմակայանի սթրես-թեստ են անցկացրել եւ արդյունքները ներկայացրել են Եվրամիության մասնագետներին. «Կուսումնասիրեն եւ կտան իրենց եզրակացությունը, թե շահագործման որքան ռեսուրս ունի մեր ատոմակայանը, չնայած, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առնվազն 10 տարվա շահագործման լրացուցիչ ժամկետ ունեն այս ատոմակայանները»:

Նոր էներգաբլոկը կառուցելու համար կպահանջվի 5 միլիարդ դոլար: Այն կառուցվելու է ռուսական նախագծով: Ըստ պարոն Մարտիրոսյանի, մոտ 70 տարի էլ կպահանջվի հին ատոմակայանը շահագործումից հանելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930