Ադրբեջանցի ձյուդոիստ, մինչեւ 60 կգ քաշային Իլգար Մուշկիեւը, որ 2009 թվականին Երեւանի Մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, «Azerisport»-ին պատմել է Ադրբեջանի հավաքականի անվտանգության պահպանման մասին: «Ինչպես էին մեր անվտանգությունը պահպանո՞ւմ: Գերազանց: Ընդհանրապես, ամեն բան լավ էր կազմակերպված: Մրցավայր գնալիս մեզ ուղեկցում էին ոստիկանական մեքենաները: Մեր ավտոբուսը նույնիսկ կարմիր լույսի տակ չէր կանգնում: Անգամ զուգարան գնալիս, մեզ մի հոգի ուղեկցում էր», – ասել է ձյուդոիստը:
Նոյեմբերի 25-ին Մարզահամերգային համալիրում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի հավաքականը:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸԻ