Վերաքննիչ քրեական դատարանի առջեւ, որտեղ ընթանում է ՀԱԿ 4 ակտիվիստներին 2-6 տարի ազատազրկման դատապարտելու դատավճռի բողոքարկումը՝ ՀԱԿ համախոհները բողոքի ցույց են սկսել:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համոզված է, որ ակտիվիստների գործով Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով է լինելու. «Այլ բան է, որ Սերժ Սարգսյանը կարող է այս հրամանը արձակել՝ ունենալով տարբեր քաղաքական նկատառումներ: Միգուցե շատ վախեցած է եւ նախագահական ընտրություններում ժողովրդի ցասման ալիքը զսպելու նպատակով կփորձի վախեցնել ակտիվիստներին ու շատ կոշտ որոշումներ պարտադրել դատարանին: Միգուցե հակառակը՝ կփորձի այս թունավորված մթնոլորտը լիցքաթափել: Կախված է՝ ինչպես է գնահատում քաղաքական իրավիճակը, ինչ են ասում իր խորհրդականներն իրեն, կախված է նրանից՝ ինչքանով է վնասում իր ռեժիմի վարկանիշը: Ինքն է որոշումն ընդունելու: Դժվարանում եմ ասել, ինչ որոշում է ընդունելու, բայց եթե ընդունվի որոշում, որ երիտասարդներին պահեն բանտում, կնշանակի, որ այնքան փոքրոգի է, այնքան վախեցած է, դա կցուցադրի նրա վախի չափը, որ պատրաստ են մի չնչին խնդրի համար դատապարտել մի 6 տարի մի երիտասարդի, որը կյանքում ոչին չի արել, բացի որ մասնակցել է քաղաքական պայքարի, միչդեռ մարդ սպանած կուկուներին անգամ բանտ չեն տանում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ