Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստներին գործով դատավարության ընթացքում ակտիվիստների պաշտպան Վահե Գրիգորյանը միջնորդեց խափանման միջոցը փոխել, ինչին չհամաձայնեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը: Նա կոչ արեց պաշտպանին դեկլարատիվ հայտարություններից զերծ մնալ ու կոնկրետ ապացույւցներ ներկայացնել, որ կալանքը իրականացվել է քաղաքական նպատակներով՝ ինչպես իրենք են պնդում. «Եկեք օբյեկտիվորեն վիճարկենք հարցը»:
Դատարանն այս պահին հեռացել է խորհրդակցության: Եվ վիճաբանություն է սկսվել դատարանում դատախազ Մարտիրոսյանի եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ