Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարքսիստն ուզում է «կռիշա կանգնել» Ծառուկյանին

Նոյեմբեր 02,2012 14:28

Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է սկսել շատ փառաբանել ԲՀԿ նախագահին, ի՞նչ հարաբերությունների մեջ է Ծառուկյանի հետ: Մարքսիստը պատասխանեց վոլտերյան ոճով. «Գագիկ Ծառուկյանը կապիտալի տիրակալն է, մեր Մանթաշովը, ես՝ մտքերի տիրակալը: Պատմության մեջ միշտ գաղափարի տիրակալներն են տնօրինել կապիտալի տիրակալների ճակատագրերը: Այսօր մեր՝ մտքերի տիրակալների գերագույն խնդիրն է հիմնադրել ՀՀ չորրորդ հանրապետությունը, որը կարող է ապահովագրել ձեռնարկատիրական կապիտալի ֆիզիկական եւ քաղաքական անվտանգությունը: Իսկ Ծառուկյանին ես միշտ փառաբանել եմ՝ իբրեւ արդյունաբերության հոյակապ կազմակերպիչ»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել