Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Ցեցի՞ն ինչ կա, կարող է Արաքսի վրայով էլ թռչել սահմանն անցնել»

Նոյեմբեր 02,2012 14:06

Մեկ տարի առաջ Հայաստան ներթափանցած ցեցի դեմ պետական մակարդակով պայքար չի տարվում, ինչի հետեւանքով 5 գյուղից ցեցը տարածվել է Արարատի ու Արմավիրի մարզերի 45 գյուղերում` վնասելով կարտոֆիլը, լոլիկը եւ բանջարաբոստանային այլ կուլտուրաներ: Այսօր «Հենարան» ակումբում «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ Շիրակի մարզում կարտոֆիլի բերքի  30% անկում է գրանցվել. «Արմավիրի եւ Արարատի մարզերի 45 գյուղերում ցեցը եւ մորմազգիները ոչնչացրել են կարտոֆիլի եւ լոլիկի բերքը»:

Մասնագետի խոսքերով, գյուղացիներն իրենց ուժերով չեն կարող պայքարել այդ միջատների դեմ եւ անհրաժեշտ է գյուղոլորտի պատասխանատուների միջամտությունը, որոնք պետք է հատուկ դեղորայքային մեթոդներով ցեցի դեմ պայքար մղեն: Ընդհակառակը չիմացության հետեւանքով, գյուղացիները ցեցի վնասած բերքը լցրել են ոռոգման ցանց, ինչն ավելի է տարածել վարակը:

Պարոն Բերբերյանը հերքում է այն վարկածը, թե ցեցը Թուրքիայից ներկրվող լոլիկի միջոցով է թափանցել մեր երկիր. «7-8 տարի է Թուրքիայում, Պարսկաստանում հարեւան Վրաստանում այդ ցեցը կա եւ հեչ պարտադիր չէ նրան միտումնավոր բերել: Ցեցի՞ն ինչ կա, կարող է Արաքսի վրայով էլ թռչել սահմանն անցնել գալ»:

«Եթե պայքար չսկսեն, ցեցը սպառնում է ոչ միայն կարտոֆիլին ու լոլիկին, այլեւ ծխախոտին, բիբարին եւ այլ կուլտուրաներին: Տարածքները ախտահանումից հետո, հաջորդ տարիներին գյուղացիները պետք է մշակեն այլ կուլտուրաներ` սոխ, սխտոր, սեխ, ձմերուկ, վարունգ, որպեսզի ցեցի հետքերը վերանան: Այդ բույսերին ցեցը մոտ չի գալիս»:

Մասնագետի հաշվարկներով, եթե առաջին երկու գյուղում ցեցը հայտնաբերելուն պես ՀՀ կառավարությունը 10 միլիոն դրամ տրամադրեր թունաքիմիկատների եւ սրսկումների համար, ապա վարակն այդպես չէր տարածվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930