Առավոտյան ԵՊՀ-ի մոտից Կենտրոնի ոստիկանություն տարված ՀԱԿ 2 ակտիվիստներին քիչ առաջ ազատ են արձակել: ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը Aravot.am-ին երիտասարդների ձերբակալության վերաբերյալ ասաց, որ երիտասարդներին ոստիկանություն տանելու պատճառներն անձամբ ուսումնասիրելու է ու Աժ մարդու իրավունքների հանձնաժողովում այդ հարցը քննարկման է բարձրացնելու. «Եթե ձերբակալումը կապված է եղել ակցիայի հետ, դա խիստ դատապարտելի է, որովհետեւ հասարակական ակցիաների անցկացումը օրենքով է նախատեսված: Մանրամասներին դեռ ծանոթ չեմ, բայց կուսումնասիրեմ ու անպայման կքննարկենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ