«Աջակցություն Նոյեմբերյանին» հ/կ նախաձեռնությամբ և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Սկիպ Բրուստերի օժանդակությամբ Նոյեմբերյան քաղաքում գործում է շաքարախտով հիվանդների ինքնաաջակցման խումբը: Նման խմբերը տարածված են ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում:
Խմբի հիմնական անդամներ են տարածաշրջանի 15 հիվանդներ, որոնք ամիսը 1 անգամ մասնակցում են հանդիպման, կիսվում իրենց հաջողված փորձով և ինտերնետային նորություններով, լսում հրավիրված մասնագետների (բժիշկների) դասախոսությունները հիվանդների սննդակարգի և ակտիվ կենսակերպի պահպանման վերաբերյալ, կատարում ֆիզիկական վարժություններ, փոխանակում առողջարար կերակրատեսակների պատրաստման բաղադրատոմսեր:
Խմբում մասնակցությունը անվճար է և բոլոր կազմակերպչական աշխատանքները կատարվում են կամավորության սկզբունքով: Խմբի անդամներին տրամադրվող առողջության վերականգնման աջակցությունը ոչ դեղորայքային միջամտություն է՝ ուղղված հիվանդության կանխարգելմանը, հիվանդի ինքնազգացողության լավացմանը և արյան մեջ շաքարի պարունակության նվազեցմանը:
Կարդացեք նաև
Խումբը մշտական կապի մեջ է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հետ, որի բժիշկ- մասնագետները պարբերաբար կամավորական հիմունքներով մասնակցում են հանդիպումներին և հանդես գալիս դասախոսություններով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ