Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. Քրեաօլիգարխիկ իշխանությունը եւ ԲՀԿ-ն մարգինալացնում են մյուս քաղաքական ուժերին

Նոյեմբեր 02,2012 13:46

«Մենք հիմա գտնվում ենք նախագահական ընտրությունների շեմին եւ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, իմ գնահատմամբ, աննախադեպ է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ հատարարեց ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը:

Նրա պատկերացմամբ, գոյություն ունեն «արտաքուստ նկատելի» եւ իրական վիճակներ: Առաջին դեպքի համար բանախոսն ասում է. «Հայաստանի քաղաքական համակարգը հիմա երկբեւեռանի է: Մի կողմից՝ իշխանությունը, որպես քրեաօլիգարխիկ համակարգ եւ մյուս կողմից՝ ԲՀԿ-ն, որպես մյուս բեւեռ, նույնպես որպես քրեաօլիգարխիկ համակարգ: Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված այս իրավիճակը, որտեղ, ըստ էության, կարծես փորձ է արվում Հայաստանում հաստատել այսպիսի երկկուսակցական քաղաքական համակարգ, որեւէ այլ հնարավորություններ չի թողնում: Այս իրավիճակում, երկու կողմն էլ ձգտում են մյուս բոլոր քաղաքական ուժերին դարձնել մարգինալ»:

Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ, ՀՀ քաղաքացին, քաղաքացիական հասարակությունը որեւէ քաղաքական ընտրության հնարավորություն չունի: Նրա համոզմամբ, երկու բեւեռներից եւ ոչ մեկը ՀՀ քաղաքացու եւ քաղաքացիական հասարակության կողմից որեւէ դրական վերաբերմունք չեն կարող ունենալ: «Կարծես, մեր հասարակությունն էլ բավական անտարբեր է առաջիկայում սպասվող ընտրությունների նկատմամբ: Այսինքն, ըստ էության, սպասվում է ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն»:

Իսկ իրականում, Շահնազարյանի գնահատմամբ, իշխանությունը հստակ ապացուցել է, որ որեւէ փոփոխություն, որեւէ բարեփոխում չի պատրաստվում անել, նույնիսկ ի վիճակի էլ չէ, քանի որ քրեաօլիգարխիկ բնույթ ունի. «Անընդհատ խոստումներ հասարակությանը, ԵՄ-ին եւ եվրոպական տարբեր կառույցներին, արդյունքում՝ ոչինչ: Առայժմ շարունակում են ասել՝ ինչ- որ բան կանեմ եւ երբեք չեն ասում՝ այս բանն արեցի: Այս ձեւով, կառուցվածքով եւ բովանդակությամբ ՀՀ իշխանությունները բացառում են որեւէ էվոլյուցիոն զարգացում: Մյուս բեւեռն, ընդհանրապես, ոչ միայն ոչինչ չի անում, այլ որեւէ նման առաջարկներով ընդհանրապես հանդես չի գալիս: Իրականում, երկրորդ այդ բեւեռը՝ ԲՀԿ-ն իր արբանյակներով կամ առանց արբանյակների, ըստ էության իրենից ներկայացնում է այն պահանջները, որոնք այսօր ՌԴ-ն է ներկայացնում ՀՀ իշխանություններին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930