Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կարող են հենց տեղում պայքարել կոռուպցիայի դեմ

Նոյեմբեր 02,2012 13:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին հրավիրել նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին:

«ՉԻ» – Սա, իհարկե, փայլուն առաջարկ է՝ այն իմաստով, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կարող են հենց տեղում պայքարել կոռուպցիայի դեմ։ Ընդ որում՝ եթե բանը հասնի ձեռնամարտի, եւ բժիշկների միջամտության կարիք զգացվի, էլի պրոբլեմ չկա. Սերժ Սարգսյանր նախօրեին ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում նաեւ վիրահատական միջամտության կարիք կա։

Ամեն դեպքում՝ համատեղ նիստը հետաքրքիր կլինի։ Եթե, իհարկե, նախօրոք հստակեցվի Տիգրան Սարգսյանի կարգավիճակր։ Հետաքրքիր է՝ նա այդ նիստին մասնակցելու է որպես «իրեղեն ապացո՞ւյց», թե՞ հարցաքննվելու է առայժմ որպես վկա։ Երկու դեպքում էլ արդյունավետությունը երաշխավորված է։

Կարծում ենք՝ ընդդիմության ներկայացուցիչները պետք է անպայման ընդունեն հրավերը եւ մասնակցեն նիստին։ Ի վերջո ցանկացած հանցագործության բացահայտում սկսվում է տեղազննությունից, եւ ընդդիմությունը չի կարող ձեռքից բաց թողնել Տիգրան Սարգսյանի կաբինետը մոտիկից զննելու հնարավորությունը։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930