Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում են արձագանքել «Շիրակ կենտրոնի» տեսանյութերին

Նոյեմբեր 02,2012 13:12

Տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններ, ինչպես նաև անհատ բարերարներ և գործարարներ շարունակում են արձագանքել «Շիրակ կենտրոնի»` գյումրեցի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների մասին պատմող տեսանյութերին: Մեր կողմից պատրաստած և տարածած գրեթե բոլոր հաղորդագրությունները թարգմանվում են օտար լեզուներով և տեսանյութերի հետ միասին հրապարակվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ այլ երկրների բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում:

Նախորդ ամիս «Գյումրեցի աղքատ և ծնողազուրկ երեխային փորձել են գնել 7000 դոլարով» (https://shirakcentre.org/hy/news/11528-shirak-centre-ngo), խորագիրը կրող տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո, տեսանյութում հնչած փաստերի ուսումնասիրության նպատակով «Շիրակ կենտրոն» այցելեցին անգամ Գյումրու ոստիկանության աշխատակիցները: Տեսանյութում ներկայացված փոքրիկ Ալենին, ով մնացել է խոնավ և խարխուլ տանը ապրող տատ ու պապի խնամքին, ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի կողմից տրամադրվեց հագուստեղեն, կոշիկներ, խաղալիքներ, սնունդ, ինչպես նաև Լոնդոնում բնակվող Գարիկ Բարսեղյանի ֆինանսական օժանդակությամբ գնված ձմռան վառելափայտը: Իսկ Շիրակի մարզի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք արագ կարգով լուծում են տվել փոքրիկ երեխայի խնամակալության հարցին և նրանց նշանակվել է սոցիալական նպաստ:

Հաջորդ առավել մեծ արձագանք ստացած «Գյումրեցի երիտասարդ կնոջ դին Թուրքիայից տեղափոխել չեն կարողացել» (https://shirakcentre.org/hy/news/14053-shirak-centre-ngo) խորագիրը կրող տեսանյութն է:

Աննախադեպ արձագանք ունեցավ նաև օրերս հրապարակված «Գյումրեցի աղքատ ընտանիքի երեխաներն աղերսում են իրենց մանկատուն չտանել» (https://shirakcentre.org/hy/news/14888-shirak-centre-ngo) տեսանյութը, որի հրապարակումից հետո բազմաթիվ գործարարներ իրենց աջակցությունը ցուցաբերեցին այս ընտանիքին, իսկ միջազգային մի կազմակերպության կողմից այդ տեսանյութում ներկայացված 5 անչափահաս երեխաներով Գյումրու բազմահարկերից մեկի ձեղնահարկում ապրող միայնակ մոր ընտանիքին ևս նշանակվեց ամենամսյա դրամական օժանդակություն: Երևանաբնակ գործարարի կողմից տրամադրվել է սնունդ և կենցաղային իրեր: Այս ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերվեց անգամ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից, ինչպես նաև մեր ունեցած տեղեկետությունների համաձայն ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից միջնորդագիր է հղվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ձեղնահարկը տեսանյութում ներկայացված ընտանիքին տրամադրելու համար:

Վերջում ավելացնենք, որ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը շարունակում է երկարաժամկետ օգնության տրամադրումը մեր բոլոր տեսանյութերում ներակայացվող ընտանիքներին:

«Շիրակ կենտրոնը» իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքում են Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող ընտանիքների մասին պատմող տեսանյութերին:

«Շիրակ կենտրոն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930