Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանը՝ ԱԳՆ շենքի վաճառքի Հանրային խորհրդի քննարկման մասին. «Ոմանք պարզապես ամբիոնի եւ խոսափողի կարիք ունեին»

Նոյեմբեր 02,2012 12:36

ՀՀ նախագահին կից հանրային խորհուրդը հոկտեմբերի 30-ին քննարկում էր կազմակերպել ԱԳՆ շենքի վաճառքի արդեն իսկ կայացած գործարքի շուրջ։ Խորհուրդը նամակով պետք է դիմի ՀՀ նախագահին՝ շենքի վաճառքի գործընթացը չեղյալ հայտարարելու համար։ Հնարավո՞ր է՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վերանայի իր որոշումը։ «Ժողովուրդ»-ի այս հարցին վարչության պետ Արման Սահակյանը պատասխանեց.

– Մեծ լսարանում խնդիրը քննարկելու գաղափարը, բնականաբար, ողջունելի է։ Ճիշտն ասած, ակնկալում էի, որ այնտեղ առողջ երկխոսություն, բազմակարծություն կլինի, եւ մեր հասարակական գործիչները կփորձեն խորամուխ լինեն գործարքի էության մեջ՝ փորձելով խնդրի իրավական, տնտեսական կողմերը քննարկել եւ ոչ թե էմոցիոնալ գնահատականներ տալ։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հաղթեց էմոցիան։

– Զարմացած եմ, որ նման կարեւոր հասարակական կառույցը ներկայացնող որոշ անձինք, շեշտում եմ՝ որոշ անձինք, կարող էին թույլ տալ իրենց որակումների մեջ անպատշաճ լինել։ Ընդ որում, հանրային հնչեղություն ստացած գործարքի հրապարակավ ներկայացված մանրամասներից գրեթե անտեղյակ էին։ Այնպիսի տպավորություն էր, որ ոմանք պարզապես ամբիոնի եւ խոսափողի կարիք ունեին եւ հարմար առիթի էին սպասում՝ բարձրաձայն ընդդիմանալու։ Այսինքն՝ խնդիր ունեին խոսելու։ Հատկապես բարոյականությունից խոսողներից մեկի վարքագիծն ինձ հիշեցրեց մի ասացվածք. «Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին»։

– Ո՞ւմ նկատի ունեք։

– Ես մարդկանց անուններ չեմ տա, քանի որ այնտեղ խոսում էին մարդիկ, որոնք ժամանակին սեփականաշնորհման գործընթացի հանձնաժողովների մեջ են ներգրավված եղել։ Ընդհանրապես, պատժի ենթարկելու վերաբերյալ պետք է դիմել անցյալին, եւ այդ տիպի մարդկանց է պետք պատժել։ Դուք ինձանից լավ գիտեք անունները։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930