Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կավելացվի եւս 243 մլն դրամով

Նոյեմբեր 02,2012 12:05

Այսօր ԱԺ-ում 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, խոսելով գիտության ոլորտի հատկացումների մասին, նշեց, որ կառավարությունը պարտավոր է ամեն տարի ավելացնել այդ ոլորտի ֆինանսավորումը՝ եկամուտների աճին համամասնորեն: Ուստի այս բյուջեի նախագծով որոշակի խնդիրներ են առաջացել. ստացվում է, որ այս տարի այն չի ավելացել եկամուտների աճին համամասնորեն: Նախատեսված է 2013-ին գիտության ծախսերի համար տրամադրել 11 մլրդ 156մլն դրամ, որը 1մլրդ 68 մլն դրամով ավելի է նախորդ տարվա հաստատված բյուջեից: Սակայն Պավել Սաֆարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի հանգամանքի վրա. «Պետբյուջեի նախագիծը ներկայացնելուց մեկ ամիս առաջ, երբ որոշվեց, որ եկամտահարկի այդ փոփոխությունները պետք կատարվեն եւ 31 մլրդ դրամով ավելացավ մեր եկամուտները եւ ծախսերը, փաստորեն, իր արտացոլումը չգտավ գիտության ծախսերի ավելացման վրա, որովհետեւ մենք այդ գումարները՝ մեր հաշվարկներով՝ շուրջ 250 մլն դրամի, եթե նայեք եկամուտների աճը 2013-ին եւ 2012-ին, ապա կտեսնեք, որ 1 մլրդ 68 մլն-ի փոխարեն պետք է լիներ շուրջ 259 մլն դրամով ավելի նախատեսված գումար: Բայց քանի որ մենք խնդիր ունեինք ԿԳ նախարարության հետ քննարկել այդ գումարի ծրագրային ապահովվածությունը, որովհետեւ դա այնքան տեխնիկական խնդիր չի, որքան ծրագրային խնդիր է, այդտեղ պետք է լինի ծրագիր: Մենք կարծում ենք, որ ԱԺ քննարկումից հետո եւ նախարարության գիտության կոմիտեի քննարկումից հետո վերջնական մենք կներկայացնենք ֆինանսական ցուցանիշ՝ գիտությանը հատկացնելու վերաբերյալ, որը ավելի կլինի ձեզ ներկայացված այս գումարից մինչեւ 243 մլն դրամով, որը ստույգ համապատասխանում է օրենքի պահանջին»:

Իսկ թե գիտության ոլորտին հատկացվող գումարները որտեղ են ծախսելու՝ ինչպես նշեց Պավել Սաֆարյանը, 6.2 մլրդ դրամը տալու են գիտական եւ գիտատեխնիկական գործունեության եւ ենթակառուցվածքի պահպանման եւ զարգացման համար, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանության համար՝ 774 մլն դրամ, 1 մլրդ 71 մլն դրամ հատկացվելու է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության թեմատիկ հետազոտությունների իրականացման համար:

Կան նաեւ գումարներ՝ նախատեսված գիտական եւ գիտատեխնիկական նպատակային ծրագրերի հետազոտության ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար՝ 1.3 մլրդ դրամ: Իսկ գիտական եւ գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ ծրագրին հատկացվում է 178 մլն դրամ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930