Երեկ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել հուլիսի 1-ին զինամթերքով լի ճամպրուկով «Հարսնաքար» ռեստորան մուտք գործած փոխգնդապետ Վարդան Սամվելյանը։ Հունիսի 17-ին ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած ռազմաբժիշկ Վահե Ավետյանի գործընկերը սպառնացել է պայթեցնել ռեստորանը, սակայն, ի վերջո, ենթարկվել էր ոստիկանների հորդորներին եւ հանձնել ճամպրուկը։ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 4-ամսյա ազատազրկման։ Երեկ նրա ազատազրկման ժամկետը լրացել է։
«Հայկական ժամանակ»