Նոյեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից թիկնային մակերեսի ստորին կրծքային և գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր, ձախակողմյան պնևմոհեմոթորաքս» ախտորոշմամբ, «շտապօգնության» թիվ 42 բրիգադը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Հայկազ Գ.-ին, որը, ըստ նրա ու նրա հարազատի հայտարարության, դանակահարվել էր թեթև արդյունաբերական քոլեջի մոտ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկազ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Զավեն Մ.-ին:
Պարզվել է, որ Հայկազ Գ.-ին վնասվածքները պատճառել է Զավեն Մ.-ն` իր մոտ գտնվող դանակով:
Զավեն Մ.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն