Նոյեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները «Դիլիջան» ազգային պարկի 7-րդ պահաբաժնի «Քսնաջուր» կոչվող անտառամասում հայտնաբերել են 1987 թ. ծնված Արման Ա.-ի կողմից բենզասղոցով ապօրինի հատված 1 հատ հաճարենի և 6 հատ բոխի:
Ապօրինի հատված ծառերը արձանագրվել և հանձնվել են պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է:
Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն