Այսօր առավոտյան Երեւանի պետական համալսարանի մոտից Կենտրոնի ոստիկանություն են տարվել «Հակահարված» նախաձեռնության երկու ակտիվիստ՝ Թաթուլ Սարոյանն ու Արտակ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները ՀԱԿ համախոհներ են:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանն ասաց, որ նրանց ոստիկանություն են տարել իրենց հերթական ակցիան անցկացնելու պահին. «Այսօր քաղբանտարկյալների համար ցույցի հետ կապված ակցիա են կազմակերպել, որից հետո նրանց մոտեցել են ոստիկաններ, խոչընդոտել են, հետո տարել ոստիկանություն»:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների գործխն է քննվելու, իսկ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը դատարանի առջեւ բողոքի ցույց է անցկացնելու:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ