Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոնալդուն որպես Սիլվիո Բեռլուսկոնիի գործով վկա հրավիրվել է դատարան

Նոյեմբեր 02,2012 10:55

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որպես Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատավարության վկա նոյեմբերի 5-ին հրավիրվել է դատարան:
Իտալիայի նախկին վարչապետը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառուհիների, մասնավորապես, Ռուբի մականունով մարոկկացի պարուհու, ծառայություններից օգտվելու մեջ: Պորտուգալացի ֆուտբոլիստը դատարանին պետք է պատմի իր եւ Ռուբիի հարաբերությունների մասին, որի հետ, ըստ աղջկա, ծանոթացել է Բեռլուսկոնիի տանը: Ռոնալդուից բացի ծանուցում ստացել են հեռուստահաղորդավարուհի եւ դերասան Բելեն Ռոդրիգեսը, լրագրող Կառլո Ռոսելան, պատգամավոր Դանիելա Սանտանկեն:
Բեռլուսկոնին մեղադրվում է նաեւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Երկու տարի առաջ, երբ նա դեռ վարչապետ էր, զանգահարել է Միլանի ոստիկանություն եւ պահանջել գողության կասկածով բաժանմունք բերված Ռուբիին գրավի դիմաց բաց թողնել: Բեռլուսկոնին պնդում է, որ նա աղջկան օգնել է՝ նրան համարելով Եգիպտոսի նախկին լիդեր Հոսնի Մուբարաքի զարմուհին:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930