Սանկտ-Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի ավանդական հուշամրցաշարը:
Վեցերորդ տուրում Վլադիմիր Հակոբյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեցին, համապատասխանաբար, Կիրիլ Ստուպակին եւ Միխայիլ Անտիպովին եւ, վաստակելով 5,0-ական միավոր, ավելի մոտեցան առաջատարներին: Ռոբերտն այժմ ընթանում է 5-րդ, իսկ Վլադիմիրը՝ 10-րդ տեղում: Նրանք ընդամենը կես քայլ են ետ մնում երկու առաջատարներից: Մրցանակային տեղերի հավակնում են նաեւ իրենց անվան դիմաց 4,5-ական միավոր գրանցած գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանն ու Զավեն Անդրիասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ