Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ համագումարը կանցկացվի դեկտեմբերի 22-ին

Նոյեմբեր 02,2012 10:26

Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

Քաղխորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշում է ընդունել <<Օրինաց երկիր>> կուսակցության 11-րդ արտահերթ համագումարն անցկացնել սույն թվականի դեկտեմբերի 22-ին:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղխորհրդին է ներկայացրել վերջերս  Ռուսաստանի Դաշնություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել դրանց կարևորությունը, ինչը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի անվտանգության ամրապնդման, այդ երկրների հետ ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցության խորացման և զարգացման գործում:

Արթուր Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ ՉԺՀ-ում պաշտոնապես հայտարարվել է ՕԵԿ-ի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև միջկուսակցական համագործակցության մասին:

ՕԵԿ քաղխորհուրդը, ի թիվս այս հարցերի, քննարկել է ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր:

ՕԵԿ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930