Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ EducationUSA կրթական ցուցահանդեսը` կազմակերպված Հայաստանում EducationUSA կրթական խորհրդատվական կենտրոնի կողմից: Կենտրոնի կրթական խորհրդատու Գայանե Գրիգորյանը հայտնեց, որ ցուցահանդեսը նախատեսված է այն ուսանողների եւ դպրոցականների համար, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել Միացյալ Նահանգներում. «Ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն 17-անգամ: Վերջին երկու տարիներին անցկացվում է տարածաշրջանային մակարդակով. մեկնարկը տրվել է Բաքվում, այնուհետեւ կազմակերպիչներն այցելել են Թբիլիսի: Երեւանյան ցուցահանդեսից հետո կայցելենք Կիեւ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ եւ Ղազախստան»:
Տիկին Գրիգորյանը տեղեկացրեց, որ կրթական խորհրդատվական կենտրոնի միջոցով տարեկան հինգից վեց ուսանող սովորում է ԱՄՆ-ի համալսարաններում եւ գրանցում հաջողություններ:
Ամերիկյան 11 համալսարանի եւ քոլեջի, այդ թվում` Նյու Յորքի եւ Վիրջինիա նահանգի համալսարանների ներկայացուցիչները ծանոթացրեցին իրենց կրթական ծրագրերի հետ: Գանայե Գրիգորյանի խոսքով` ԱՄՆ-ում կրթություն ստանացողները հնարավորություն են ձեռք բերում կատարելագործել գիտելիքները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև