Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Չեմ կարծում, որ Նաիրի Հունանյանը այն ժամանակ էլ հոգեկան շատ լավ վիճակում էր»

Նոյեմբեր 01,2012 22:54

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը վատ է վերաբերվում այն պատգամավորներին, որոնց մտքով անցել է այցելել Նաիրի Հունանյանին ու նրա եղբորը՝ Կարեն Հունանյանին, հարցնել, թե ինչպես են ու պարզել, որ հոգեկան խնդիրներ ունեն:

Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Իմ մտքով անգամ դա չէր անցնի: Ինձ շատ դժվար է այդ թեմայով խոսել, ես ինքս նստած եմ եղել Վազգեն Սարգսյանի կողքին: Ես որեւէ խոսք նույնիսկ չեմ կարողանում գտնել՝ այդ արարքը գնահատելու կամ բնութագրելու համար: Հայոց հարուստ բառապաշարն այդ առումով բավականին տկար է եւ անօգնական: Ուր մնաց թե հիմա փորձել գնալ եւ հարցնել նրանց որպիսությունը: Ես ընդունում եմ մարդու իրավունքներ, եւ այլն, եւ այլն,  ես այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց կներեք, դրան էլ սահման կա: Ինձ  այդ խմբի ինչպիսին լինելը բացարձակապես չի հետաքրքրում: ԲՀԿ պատգամվորները թող գնան: Ինձ բացարձակապես նրանք չեն հետաքրքրում: Ցանկացած այլ ոճրագործի ճակատագրով կարելի է հետաքրքրվել, բայց ոչ նրանց: Նրանք ինձ համար ազգի դավաճաններ են, վերջ»:

Մեր դիտարկմանը, որ լուրեր կան, որ նրանք հոգեկան խնդիրներ ունեն՝ Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ անեմ, որ հոգեկան խնդիրներ ունեն: Կներեք, պետք է 98-99-ին այդ մասին մտածեին, ոչ թե այսօր: Ես չեմ կարծում, որ նրանք այն ժամանակ էլ հոգեկան շատ լավ վիճակում էին: Ամեն մի պատգամավոր իր վարքագծի տերն է: Ես, օրինակ, ձեռնպահ կմնայի նման քայլից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930