Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի կողմից միայն կեղծ ցուցադրություններ են, թե Կրեմլի թեկնածուն ինքն է

Նոյեմբեր 01,2012 22:39

«Առավոտ»-ի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը, անդրադառնալով հարցին` ի՞նչ է փոխվել 2008-ի եւ այսօրվա համեմատությամբ, պատասխանեց. «Հիմա դաշտում մնացել են մի կողմից իշխանությունը (հանձին «ՀՀԿ» անվան տակ համախմբված քրեաօլիգարխիկ մի շարք կլանների) եւ մյուս կողմից կրկին իշխանությունը (հանձին «ԲՀԿ» անվանվող քրեօլիգարխիկ բրգաձեւ մի կլանի): Մյուս քաղաքական ուժերը ընդամենը նայում են այս երկու հանցավոր կլաններին: Ու բոլորը միասին ակնհայտորեն սպասման մեջ են: Սպասում են ինչ-որ բանի, քանզի ոչ մի քիչ թե շատ նշանակալից կուսակցություն չի հայտարարում նախագահի թեկնածու առաջադրելու մասին: Սա շատ հստակ բացատրություն ունի: Հոկտեմբերի 27-ից հետո անցկացված բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական թեկնածուն ի հայտ է եկել շատ վաղ եւ բոլոր կուսակցություններին այդուհետ մնում էր իրենց քաղաքականությունը կառուցել հաշվի առնելով այդ հանգամանքը: Մի մասը գնում էր ստվերային պայմանավորվածությունների՝ իր բացահայտ աջակցության համար այդ պահին մի ինչ-որ չնչին շահ ստանալու դիմաց, մի մասը գնում էր մի այլ կարգի ստվերային պայմանավորվածությունների, որի արդյունքում ընտրությունների ժամանակ ստանձնում էր «Տրոյական ձիու» կարգավիճակ ու դրա դիմաց ստանում ավելի մեծ շահ, իսկ մյուս մասը փորձում էր ընդդիմության կարգավիճակում պայքար մղելու գնով իր արժեքը պահպանել՝ հույս տածելով թե կկարողանա տապալել վարչախմբին: Վերջին տարիների այս գործարքների բերած քաղաքական տեղաշարժերը կարեւոր էին այնքանով, որ հասարակությունը վերջնականապես համոզվեց կուսակցությունների միջոցով երկրում իրավիճակ փոխելու անհեռանկարայնության մեջ: Ու այսօր բոլոր այն կուսակցությունները, որոնք սպասելիքներ չունեն ժողովրդից, քանի որ գիտեն իրենց հանդեպ վերջինիս վերաբերմունքի մասին, սպասում են իշխանական թեկնածուի առաջադրվելուն, որպեսզի իրենց առաջադրումների հարցին լուծում տան իշխանության հետ համաձայնության գալու միջոցով: Ու քանի որ իշխանական թեկնածուի խնդիրը դեռեւս լուծված չէ Կրեմլի կողմից, ուստի ստացվում է բոլորը սպասում են թե Մոսկվան երբ կբարեհաճի Հայաստանի համար իր թեկնածուին առաջադրի: Երբ կոնկրետություն մտնի Կրեմլի «դոբրոյի» հարցում, դրանից հետո կսկսվի պայմանավորվածությունների եւ պաշտոնների բաժանության ստվերային գործընթացը: Իսկ առայժմ, որպեսզի «հողը ոտքերի տակից չփախչի» Սերժ Սարգսյանի կողմից միայն կեղծ ցուցադրություններ են, թե Կրեմլի թեկնածուն ինքն է (այդ նպատակով Արա Աբրահամյանին են Երեւան հրավիրում, ով խոսում է Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին եւ այլն)»:

Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930