«Իրան սպորտս պրես»-ը գրում է, որ Իրանը կլանած ճգնաժամը ցույց է տալիս, որ միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի և ԵՄ-ի կիրառած պատժամիջոցներն տալիս են իրենց սպասված արդյունքները: Պատժամիջոցները սկսել են ազդել երկրի ֆուտբոլի ներքին առաջնության վրա: Տնտեսական ճգնաժամի և իրանական ռիալի անկման պատճառով ակումբերը ի վիճակի չեն վճարել արտասահմանցի ֆուտբոլիստների աշխատավարձները:
Իրանի առաջին և երկրորդ դիվիզիոնների ակումբները իրենց բյուջեն ռիալով են հաշվարկում, բայց արտասահմանցի ֆուտբոլիստներին դոլարով են վճարում:
Արդյունքում շատ ֆուտբոլիստներ հեռանում են Իրանից: Իրանի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ տեղափոխվելով Պարսից Ծոցի այլ երկրներ` կորցնում են իրենց տեղը հավաքականում:
«Ֆուտբոլիստները տեղափոխվում են այդ երկրներ ֆինանսական խնդիրներից դրդված, բայց վատ մարզումների պատճառով կորցնում են իրենց որակները», – բացատրում է «Էսթեղլալ» ակումբի մարզիչ Համիդ Ղալենոեին:
Կարդացեք նաև
Սակայն, գրում է պարբերականը, հայազգի կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը, տեղափոխվելով Քաթար, ստանում է ոչ միայն լավ աշխատավարձ, այլև պահպանել է իր տեղը Իրանի հավաքականում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ