Նոյեմբերի 2-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 53-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Քննարկման թեման` ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման հարցում առկա անորոշության պատճառները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: