Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը վերջերս մեզ ցույց տվեց բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղից իրեն տրված ակադեմիկոսի վկայականը: Չիբուխչյանը վերջերս ցատկելով մարզպետարանի առաջին հարկից՝ վնասել էր ոտքը եւ մի ամիս կաղալով էր քայլում: Նրա խոսքերով ՝ կիրակի օրն ինքն աշխատել էր մարզպետարանի իր աշխատասենակում: Այդ մասին տեղյակ չլինելով՝ մարզպետարանի մուտքի դուռը փակել էին:
«Չիբու» մարտարվեստի հիմնադիրը, այդ ոճի մասին ձեռնարկի հեղինակը ցատկել է մարզպետարանի շենքի առաջին հարկի միջանցքի պատուհանից, սակայն վայրէջքը անհաջող է եղել: Այժմ նրա ոտքն ապաքինվել է: Լյուբիկ Չիբուխչյանը հայտնի է նրանով, որ ձոներ է նվիրել Վլադիմիր Պուտինին, Պետրոս Մեծին, Սերժ Սարգսյանին,Վլադիմիր Ժիրինովսկուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին, Ռալֆ Յիրիկյանին եւ այլոց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ